Ղրիմում ԱԹՍ-ներով գրհել են ռուսական զինամթերքի պահեստի և ռազմական օդանավակայանի վրա
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Ղրիմում անօդաչու թռչող սարքի հարձակման հավանական թիրախը Կրասնոգվարդեյսկի շրջանի ռուսական ռազմական օդանավակայանն էր։
Տեղական Telegram-ի ալիքներով տարածված տեսանյութերը ցույց են տալիս սև ծխի տեսարաններ և ձայներ, որոնք գործակալությունը համեմատում է զինամթերքի պահեստի պայթյունին բնորոշ երկրորդական պայթյունների հետ: Ավելի ուշ Կրասնոգվարդեյսկի շրջանում զինամթերքի պահեստի վրա հարձակումը հաստատել է Ղրիմի «ղեկավար» Սերգեյ Ակսյոնովը։ Որոշում է կայացվել արտակարգ իրավիճակների վայրից 5 կմ շառավղով տարհանել բնակչությանը, ասել է նա։
Միևնույն ժամանակ, Ղրիմի «ղեկավարի» խորհրդական Օլեգ Կրյուչկովը հաստատել է, որ հակառակորդի կողմից հարձակման ենթարկված ենթակառուցվածքի տեսագրությունները կրկին հայտնվել են «համացանցում»՝ ականատեսներին կոչ անելով հայտնել ՆԳՆ կամ ԱԴԾ-ին այդ տեսագրությունները հրապարակածների անունները։