211652_close_icon
views-count2667 դիտում article-date 10:42 29-01-2023

ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել Իրանի Սպահան քաղաքում գործող զինամթերքի գործարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունվարի 28-ի ու երեկոյան հարվածային անօդաչուներով հարձակումներ են տեղի ունեցել Իրանի Սպահան քաղաքում գործող զինամթերքի գործարանի ուղղությամբ։

Ինչպես հաղորդում է իրանական Press TV-ն՝ հղում անելով Իրանի պաշտպանության նախարարությանը, իրանական հակաօդային պաշտպանական համակարգերը հետ են մղել հարձակումները։ 

Հարձակման հետևանքով զոհեր և տուժածներ չկան, աննշան վնասվել է գործարանի տանիքի մի հատված։ 

«2023 թվականի հունվարի 28-ի երեկոյան՝ ժամը 23:30-ի սահմաններում, անօդաչու թռչող սարքերի միջոցով անհաջող հարձակում է իրականացվել ՊՆ կենտրոններից մեկի վրա։ Դրանցից մեկը խոցվել է հակաօդային պաշտպանության համակարգով, իսկ մյուս երկուսն ընկել են պաշտպանական թակարդներն ու պայթել»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Իշխանությունները դեռ չեն հայտնել, թե ոչ երկրին են պատկանում ԱԹՍ-ները։

Իրանում հայտարարել են, որ ոչ ոքի չի հաջողվի խարխլել Իրանի ռազմական արդյունաբերությունը։ 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր