1024 դիտում
13:23 22-07-2023
Հարավային Կորեայում ձերբակալել են երկրի նախագահի զոքանչին
Հարավային Կորեայի իրավապահները ձերբակալել են նախագահի Յուն Սոկ Յոլի զոքանչին՝ Չոյ Յուն Սունին: Նա մեղադրվում է բանկային փաստաթուղթ կեղծելու համար։ Այդ մասին այսօր հաղորդել է Yonhap լրատվական գործակալությունը։
Ավելի վաղ դատարանը մերժել է նրա բողոքարկումը 2021 թվականին կայացված մեկ տարվա ազատազրկման վճռի կապակցությամբ: Նախագահի զոքանչն այն ժամանակ չէր ձերբակալվել։
76-ամյա Չոյ Յուն Սունն իրեն մեղավոր չի ճանաչել և ուշագնաց է եղել, երբ նրա բողոքը մերժվել է:
Նա մեղադրվում է 34 միլիարդ 700 միլիոն վոնի բանկային վկայական կեղծելու համար: Դա հավասար է մոտ 27 միլիոն ԱՄՆ դոլաի:
Ըստ դատարանի, նա 2013 թվականին այդ բանկային կեղծ փաստաթղթով հողատարածքներ է գնել Սեուլից հարավ գտնվող Սեոնգնամ քաղաքում: Վերաքննիչ դատարանը դա ծանր հանցագործություն է համարել:
Կորեայի նախագահի զոքանչը խարդախության համար նախկինում մեկ այլ դրվագով է մեղադրվել է :
Ըստ իրավապահների, նա 2015 թվականին յուրացրել է 1 միլիոն 700 հազար դոլարի չափով գումար, երբ հանրային առողջության ապահովագրության հիմնադրամից նպաստ է ստացել առանց պատկան ծառայությունների թույլտվության ծերերի խնամքի հաստատություն բացելու համար:
Այդ գործով նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, սակայն հետագայում՝ 2022 թվականին, Սեուլի դատարանը նրան անմեղ է ճանաչել։

Նմանատիպ նյութեր
3062 դիտում
15:03 01-12-2016
Հարավային Կորեայում այրել են այդ երկրի նախագահի հոր տունը
3037 դիտում
16:33 04-02-2017
Հարավային Կորեայում պաշտոնանկ արված նախագահի աջակցության ակցիային մասնակցել է 1,3 մլն մարդ
2551 դիտում
12:58 10-03-2017
Հարավային Կորեայում նախագահի իմփիչմենթի հաստատումից հետո բախումներ են տեղի ունեցել
Այս բաժնից
844 դիտում
13:21 05-01-2025
ՌԴ-ն ուկրաինական ՄիԳ 29 է խոցել
1126 դիտում
12:36 05-01-2025
Բայդենը Քլինթոնին, Սորոսին, Մեսսին և ևս 16 մարդու շնորհել է ԱՄՆ քաղաքացիական բարձրագույն պարգևը
616 դիտում
12:11 05-01-2025
Գերմանիայի իշխանությունները չգիտեն, թե երբ են իսլամիստներին վտարելու Սիրիա