211652_close_icon

Հարավային Կորեայում այրել են այդ երկրի նախագահի հոր տունը

views-count3155 դիտում article-date 15:03 01-12-2016
Հարավային Կորեայի ոստիկանությունը ձերբակալել է երկրի նախագահ Պակ Չոն Խեի հորը՝ Հարավային Կորեայի նախկին նախագահ, բռնակալ Պակ Կին Խեին պատկանող տունը հրդեհելու մեջ կասկածվողին, հաղորդում է Ronhap գործակալությունը։ Հրդեհը մարվել է 10 րոպեի ընթացքում։ Տունը, որտեղ ծնվել էր նախկին բռնապետը, գտնվում է Սեուլից 260 կմ հեռավորության վրա։ Ոստիկանությունը հարցաքննում է կասկածյալ տղամարդուն։ Հիշեցնենք, որ երկրի ընդդիմությանն արդեն հաջողվել է հավաքել բավականաչափ ձաւյներ, որպեսզի իմպիչմենթի գործընթաց սկսի նախագահ Պակ Չոն Խեի դեմ։ Նա մեղադրվում է խոշոր կոռուպցիոն գործարքի մեջ։ Բացի այդ, վերջինիս մտերիմ ընկերուիներից մեկին մեղադրանքներ են առաջադրվել ոչ պետական պաշտոն զբաղեցնելով հանդերձ՝ երկրի պետական գործերի մեր ներգրավված լինելու համար։ Անձամբ նխագահն արդեն հայտարարել է, որ պատրաստ է հեռանալ պաշտոնից, եթե խորհրդարանը իշխանության անցման համար ճիշտ ուղի գտնի։

Նմանատիպ նյութեր