3040 դիտում
16:33 04-02-2017
Հարավային Կորեայում պաշտոնանկ արված նախագահի աջակցության ակցիային մասնակցել է 1,3 մլն մարդ
Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում բողոքի խոշոր ցույց է տեղի ունեցել այսօր, հաղորդում է Tass-ը։ Գործակալության տվյալներով՝ ակցիան անցկացվել է՝ ի պաշտպանություն երկրի նախկին նախագահ Պակ Կին Խեի, ում լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են՝ կապված կոռուպցիոն մեծ սկանդալի հետ, որում նա ներքաշված է եղել։
Կազմակերպիչների խոսքով՝ ակցիային, որն անցկացվել է քաղաքի կենտրոնում, մասնակցել է մոտ 1,3 մլն մարդ։ Այն անցել է խաղաղ՝ առանց միջադեպերի։ Ցուցարարները ցուցապաստառներ են բարձրացրել՝ «Հանգիստ թողեք Պակ Կին Խեին», «Չեղարկեք իմփիչմենթը», «Դադարեցրեք կախարդների որսը» գրառումներով։
Հիշեցնենք, որ Պակ Կին Խեի շուրջ քաղաքական սկանդալը բարձրացավ անցյալ տարվա հոկտեմբերին, երբ տպագիր մամուլում հայտնվեցին նրա մտերիմ ընկերուհու՝ պետական գործերին առանց թույլտվության միջամտելու մասին տվյալներ։ Հետաքննությունը պարզեց, որ վերջինիս ընկերուհին՝ Չխվե Սուն Սիլն իսկապես հասանելիություն է ունեցել պետական փաստաթղթերին, որի իրավունքը չի ունեցել՝ չլինելով պետական աշխատող։
Խորհրդարանը քվեարկության արդյունքում հաստատեց նախագահի դեմ իմփիչմենթը և նա հեռացվեց պաշտոնից։ Մարտի 13-ին Սահմանադրական դատարանը կհաստատի կամ կչեղարկի իմփիչմենթը։ Հաստատելու դեպքում ապրիլին կամ մայիսին այդ երկրում կանցկացվեն վաղաժամ նախագահական ընտրություններ։
Նմանատիպ նյութեր
2436 դիտում
12:51 01-05-2016
Տոկիոյում մայիսմեկյան բողոքի ակցիային ավելի քան 30 հազար մարդ է մասնակցել
3732 դիտում
22:55 09-05-2016
Մոսկվայում կայացած «Անմահ գունդ» ակցիային մասնակցել է ավելի քան 700 հազար մարդ
4204 դիտում
10:57 22-01-2017
Վաշինգտոնում Դոնալդ Թրամփի դեմ բողոքի ակցիային մասնակցել է կես միլիոն մարդ
Այս բաժնից
748 դիտում
16:28 06-01-2025
Վերին Լարսը բացվել է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար
835 դիտում
16:02 06-01-2025
Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործերով դատավարությունը կսկսվի հունվարի 17-ին
835 դիտում
15:35 06-01-2025
Սիրիայի նոր իշխանությունները քուրդ զինյալներից պահանջել են վայր դնել զենքերը. Hurriyet