211652_close_icon
views-count4228 դիտում article-date 23:33 21-07-2023

Խոշոր ավտովթար Վայոց ձորի մարզում. 56-ամյա վարորդը КамАЗ-ով կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 147.5 կմ հատվածում Երևանի բնակիչ 56-ամյա Արա Ս.-ն իր վարած КамАЗ մակնիշի բեռնատարով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը , վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառաողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի և ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով տեսուչ Համլետ Սիրեկանյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Հ. Սիրեկանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Լուսանկաները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+

Նմանատիպ նյութեր