211652_close_icon
views-count1060 դիտում article-date 17:41 21-07-2023

Ուկրաինան կարող է հաջողության հասնել․ ռուսական պաշտպանությունը թույլ է․ ԿՀՎ

Ուկրաինան կարող է հաջողության հասնել հակահարձակման մեջ՝ Ռուսաստանի պաշտպանության ոլորտում կառուցվածքային լուրջ խնդիրների պատճառով, ասել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բերնսը Ասպենի անվտանգության ֆորումում։

Բերնսը մեջբերել է հետախուզական ապացույցներ այն մասին, որ ռուսական զորքերի կողմից կառուցված նշանակալի պաշտպանության հետևում թաքնված են «որոշ էական կառուցվածքային թուլություններ»: Որպես օրինակ նա մատնանշել է «ցածր բարոյական ոգին», «վատ հրամանատարությունը» և «անկազմակերպվածությունն ու անկարգությունը ՌԴ քաղաքական և ռազմական ղեկավարության մեջ»։

ԿՀՎ տնօրենն ասել է, որ դա իրեն լավատես է դարձնում Ռուսաստանի դեմ հակահարձակման մեջ Ուկրաինայի հաջողության վերաբերյալ: «Դա բարդ խնդիր կլինի, բայց որպես հետախուզական գործակալություն մենք կանենք ամեն ինչ՝ տրամադրելու հետախուզական աջակցություն և տեղեկատվության փոխանակում, որը կօգնի ուկրաինացիներին առաջընթաց գրանցել», - խոստացել է Բերնսը:

Նմանատիպ նյութեր