211652_close_icon
views-count4410 դիտում article-date 18:43 30-01-2015

Դաստիարակության 7 սխալներ, որոնք խանգարում են երեխաներին հաջողության հասնել

Հոգեբան Թիմ Էլմորի գրքերում ամփոփված են ծնողների հիմնական սխալները, որոնք ճակատագրական են լինում երեխաների համար՝ սահմանափակելով հաջողության հասնելու հնարավորությունները: Բանն այն է, որ. 1.-մենք արգելում ենք երեխաներին ռիսկի դիմել: Վաղուց ապացուցված է, որ այն երեխաները, որոնք չեն խաղացել փողոցում, չեն սայթաքել եւ վայր ընկել, հասուն տարիքում շատ վախեր են ունենում: Երեխան պետք է «ընկնի», որպեսզի հասկանա, որ դա նորմալ է: 2.-մենք չափազանց արագ ենք օգնության հասնում նրանց: Երբ ծնողներն անմիջապես երեխային օգնության են «նետվում», վերջինս զրկվում է բարդ իրավիճակներից ինքնուրույն դուրս գալու հնարավորություններից: 3.-մենք չափազանց հեշտ ենք հիանում նրանցով: Ժամանակի ընթացքում այդպիսի երեխաները գերագնահատում են իրենց, սովորում են ստել՝ անհարմար իրականությունից փախչելու համար: 4.-մենք թույլ ենք տալիս, որպեսզի մեղքի զգացումը փչացնի լավ վարքը: 5.-մենք նրանց չենք պատմում սեփական անցյալի սխալների մասին: Երեխաները պետք է պատրաստ լինեն դժվարություններին եւ պատասխանատու՝ սեփական որոշումների համար: 6.-մենք ինտելեկտը շփոթում ենք հասունության հետ, մինչդեռ ամեն խելացի երեխա չէ, որ պատրաստ է հասուն եւ ինքնուրույն կյանքին: 7.-մենք ինքներս չենք անում այն, ինչ սովորեցնում ենք երեխաներին:

Նմանատիպ նյութեր