211652_close_icon
views-count802 դիտում article-date 20:34 20-07-2023

ԵՄ Խորհուրդը վեց ամսով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ԵՄ Խորհուրդն այսօր որոշել է վեց ամսով՝ մինչև 2024 թվականի հունվարի 31-ը, երկարաձգել Ռուսաստանի տնտեսության առանձին հատվածների դեմ պատժամիջոցները՝ հայտնել է ԵՄ Խորհրդի մամուլի ծառայությունը։

Այժմ պատժամիջոցները ներառում են առևտրի, ֆինանսների, տեխնոլոգիաների, երկակի օգտագործման ապրանքների, արդյունաբերության, տրանսպորտի և շքեղ ապրանքների սահմանափակումը:

Դրանք նաև ընդգրկում են ծովային տրանսպորտով Ռուսաստանից Եվրամիություն հում նավթի և որոշ նավթամթերքների ներմուծման և փոխանցման արգելքը, մի քանի ռուսական բանկերի անջատումը SWIFT համակարգից, ինչպես նաև «Կրեմլի հովանավորությամբ գործող որոշ ԶԼՄ-ների ալիքների հեռարձակման և լիցենզիաների կասեցումը»:

Բացի դրանից՝ կոնկրետ միջոցներ են սահմանվել պատժամիջոցների շրջանցմանը հակազդելու Եվրամիության կարողությունների ուժեղացման վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր