694 դիտում
15:36 20-07-2023
Ադրբեջանի գործողությունները չի կարելի հանդուրժել. Մասաչուսեթսի նահանգապետ Մորա Հիլին նամակ է գրել Բայդենին
Ս.թ. հուլիսի 19-ին Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) ողջունեց նախագահ Բայդենին ուղղված մի նահանգապետական նամակ, որում պարզաբանվում է, որ Ադրբեջանի գործողությունները, կապված Արցախի շարունակվող շրջափակման հետ, «չի կարելի հանդուրժել»։ 2023թ.-ի հուլիսի 10-ով թվագրված նամակը, ուղարկվել էր Մասաչուսեթսի նահանգապետ Մորա Հիլիի կողմից։
«Մենք ողջունում ենք նահանգապետ Հիլիին մարդու իրավունքների և հայ ժողովրդի նկատմամբ աջակցություն ցուցաբերելու համար»,– հայտարարեցին Համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանն ու Վան Գրիգորյանը: «Թեև մենք գնահատում ենք վարչակազմի ակտիվ ներգրավվածությունը, սակայն, Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը շարունակվում է, և հրատապ լրացուցիչ միջոցներ են անհրաժեշտ՝ վերջ դնելու այս անմարդկային շրջափակմանը և օգնելու կանխել հերթական Հայոց ցեղասպանություն»,– ընդգծեցին համանախագահները։
Նախագահ Բայդենին ուղղված իր նամակում նահանգապետ Հիլին հայտարարեց, որ «արժանահավատ լրատվական հաղորդումներ, իրավապաշտպան կազմակերպություններ և ամերիկահայ համայնքի անդամներ ահազանգում են հերթական Հայոց ցեղասպանության ռիսկերի մասին։ Արցախում ապրող խոցելի հայերի համար առանց այն էլ լարված կենսապայմանների առավել ստորացմանն ուղղված Ադրբեջանի գործողություններին չի կարելի հանդուրժել»:
Նահանգապետը հորդորեց նախագահին «գտնել հնարավոր բոլոր ուղիները Լեռնային Ղարաբաղի ժողովրդին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու համար և շարունակել առաջ տանել շրջափակումը վերացնելու մեր դիվանագիտական ջանքերը»:
Այնուհետև, նահանգապետն ընդգծեց, որ «Մասաչուսեթսի Համագործակցությունը վաղուց ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը...»:

Նմանատիպ նյութեր
6121 դիտում
10:16 11-09-2017
Սա վե՛րջն է, այևս հանդուրժել չի՛ կարելի և պահանջում եմ իր հրաժարականը. Ա. Բախշյան
Այս բաժնից
472 դիտում
13:16 06-05-2024
Պուտինը կարգադրել է միջուկային զորավարժություններ անցկացնել՝ ի պատասխան Արևմուտքի սպառնալիքների
1018 դիտում
12:50 06-05-2024
Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը
496 դիտում
10:08 06-05-2024
Ղրղզստանի նախագահը մայիսի 9-ին Մոսկվայում կմասնակցի Հաղթանակի զորահանդեսին