211652_close_icon
views-count1399 դիտում article-date 12:14 20-07-2023

Ուսանող-մարզիկները մեկնեցին Խորվաթիա՝ նոր հորիզոններ գրավելու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանն այս տարի լրջորեն է պատրաստվել Եվրոպական ուսանողական խաղերին։ 

Մարզիկների մասնակցության թիվն աննախադեպ է՝ 11։ Հայ ուսանող-մարզիկները կարատե, ձյուդո և թաեքվանդո մարզաձևերից են։

Ուսանողական խաղերին Հայաստանի հավաքականը մեկնեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտին  «Տոտոգեյմինգ» ընկերության աջակցության շնորհիվ։

ՀՖԿՍՊԻ-ում կայացավ մարզիկների վերջին մարզումը, որից հետո նրանք մեկնեցին Խորվաթիայի Զագրեբ քաղաք՝ կարևորագույն ստուգատեսի։

Նախորդ տարի Հայաստանի թիմը 1-ական ոսկե և բրոնզե մեդալ է նվաճել ուսանողական խաղերում։ Սպասվում է, որ այս տարի թիվն էականորեն կավելանա, քանի որ մարզիկների թվի հետ մեկտեղ մեծ են նաև սպասելիքները։

Shamshyan.com-ը ներկա է գտնվել ՖԿՍՊԻ-ում ընթացած մարզումային գործընթացին, զրուցել մարզիկների, պատվիրակության ղեկավարի և «Տոտոգեյմինգի» հասարակայնության հետ կապերի մասնագետի հետ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր