33155 դիտում
21:35 19-07-2023
Ավտովթար Արագածոտնի մարզում. Ճակատ-ճակատի բախվել են Audi-ն ու Toyota-ն. վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, Թալինի բժիշկներն ու ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17:00-ի սահմաններում Երեւան-Գյումրի-Բավրա Մ-1 ավտոճանապարհի 63 կմ հատվածում՝ Թալին խոշորացված համայնքի վարչական տարածքում, բախվել են Audi և Toyota Avensis մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած «Թալին» հիվանդանոցի շտապօգնության բժիշկներն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի գլխավորությամբ, տեղափոխվել են Երեւանի հիվանդանոցներից մեկը:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ դասակի հրամանատար Հարություն Պողոսյանի գլխավորությամբ:
Վիրավորներին «Թալին» հիվանդանոց է ուղեկցել գումարտակի հրամանատար Մ. Մելքոնյանը: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Միսակ Հովհաննիսյանն ու Ստեփան Անտանոսյանը: Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում եւ հնարավոր է այն փոխանցվի Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին:
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը:
Օպերատիվորեն ժամանել են նաեւ ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2074 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)