58825 դիտում
19:58 19-07-2023
Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, փայտե մահակներ, կոտրված ապակիներ․ կասկածյալների մեջ են քրեական հեղինակություններ ու նրանց ազգականներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 17-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՆԳՆ Ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության հարևանությամբ գտնվող ռեստորաններից մեկում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ, պարզել են, որ Զաքարիա Սարկավագի և Քանաքեռ 13 փողոցների խաչմերուկում է տեղի ունեցել այն և դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր, կոտրված ապակիներ, փայտե մահակներ։
Դեպքի փաստով Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել և այն փոխանցվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություննեով՝ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները արդեն պարզել են ենթադրյալ կասկածյալների ինքնությունը, որոնց մեջ են նաև քրեական հեղինակությունների հարազատներ, որոնց տվյալները այս պահին չենք հրապարակում
Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ դեպքի բոլոր մասնակիցների ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։