211652_close_icon
views-count721 դիտում article-date 16:41 19-07-2023

ԱՄՆ-ն պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել Ղրըղզստանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել Ղրըղզստանի դեմ՝ արեւմտյան պատժամիջոցները շրջանցելու գործում Ռուսաստանին ենթադրյալ օգնության համար, գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի աղբյուրները։

Թերթի զրուցակիցների խոսքով՝ Բիշքեկի նկատմամբ սահմանափակող միջոցները կարող են կիրառվել արդեն հուլիսին։ Թե կոնկրետ ինչ միջոցների մասին է խոսքը, աղբյուրները չեն հստակեցրել, բայց հիշեցրել են, որ ավելի վաղ նման դեպքերում պատժամիջոցներ են կիրառվել։

Ուկրաինա ռուսական զինված ներխուժումից եւ դրան հաջորդած պատժամիջոցներից հետո Ռուսաստանի եւ Կենտրոնական Ասիայի երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է, նշում է թերթը։

ԱՄՆ-ում Ղրղըզստանի դեսպանատունը հավաստիացրել է, որ Բիշքեկը խստորեն հավատարիմ է ապօրինի առեւտրի դեմ պայքարին:

Նմանատիպ նյութեր