1979 դիտում
11:22 07-12-2020
ԵՄ-ն պատրաստվում է երկարաժամկետ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ. Եվրահանձնաժղովի փոխնախագահ
Եվրամիությունն առաջիկա գագաթնաժողովի ժամանակ պատրաստվում է ոչ միայն կարճաժամկետ, այլև միջնաժամկետ և երկարաժամկետ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Շինասը, գրում է Ahval-ը։
Նրա խոսքով՝ Անկարան շատ սխալ քայլեր է արել, որոնք անհետևանք չեն կարող մնալ։
«Թուրքիան ամեն ինչ սխալ է արել։ Նա արել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի հակազդի ոչ միայն Եվրոպային, այլև բոլորին։ Եվ դրա համար պետք է վճարել»,- ասել է Եվրոպական խորհրդի փոխնախագահը:
Շինասը հայտարարել է, որ ԵՄ-ն Անկարայի դեմ պատժամիջոցներ կսահմանի հաջորդ շաբաթ կայանալիք գագաթնաժողովի ժամանակ՝ նշելով, որ դրանք «կլինեն ոչ միայն կարճաժամկետ, այլև միջնաժամկետ և երկարաժամկետ», իսկ Թուրքիայի հարաբերությունները ԵՄ-ի և Միացյալ Նահանգների հետ կվերանայվեն:
Նշենք, որ դեկտեմբերի 11-12-ին կայանալիք գագաթնաժողովին ԵՄ առաջնորդները կքննարկեն Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցը։
Նմանատիպ նյութեր
6658 դիտում
09:25 12-10-2019
Միացյալ Նահանգները պատրաստվում է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել․ «Ամերիկայի ձայն»
724 դիտում
16:41 19-07-2023
ԱՄՆ-ն պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել Ղրըղզստանի դեմ
Այս բաժնից
730 դիտում
23:34 14-05-2024
Վրաստանի նախագահը հայտարարել է, որ վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
808 դիտում
23:16 14-05-2024
Անդրեյ Բելոուսովը նշանակվել է ՌԴ պաշտպանության նախարար
577 դիտում
22:02 14-05-2024
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին