211652_close_icon
views-count44653 դիտում article-date 17:49 17-07-2023

Շիրակի մարզի հրշեջ-փրկարարները, պարեկներն ու «Գյումրի» բժշկական կենտրոնի բժիշկներն ապացուցեցին, որ ուրիշի ցավ չկա․ նրանց օպերատիվ գործողության արդյունքում 55-ամյա տղամարդու կյանքին վտանգ չի սպառնում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 17-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության Գյումրու թիվ 48/1 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները հերթական անգամ ապացուցեցին, որ ուրիշի ցավ չկա։

Այսօր՝ ժամը 14։00-ին, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքում, Գործարանային փողոցում քաղաքացին արգելափակվել է դիտահորում և ինքնուրույն չի կարողանում դուրս գալ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանում են Գյումրու փրկարարներն ու պարեկները, ովքեր քաղաքացուն դուրս են բերում դիտահորից և պատգարակով մոտեցնում օպերատիվորեն ժամանած «Գյումրի» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։

Տեղում էլ «Գյումրի» ԲԿ-ի բժիշկներն ապացուցում են, որ հավատարիմ են Հիպոկրատին տված երդմանը, քաղաքացուն առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխում են «Գյումրի» բժշկական կենտրոն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Շիրակի մարզի բնակիչ 55-ամյա Համբարձում Ջ․-ն է։ 

Շնորհիվ հրշեջ-փրկարարների, պարեկների և բժիշկների՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ 

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր