211652_close_icon

Արցախում շարունակվող գործընթացների հիմնական նպատակը՝ Արցախի բնակչությանը կամավոր տարհանման հասցնելն է․ Արթուր Թովմասյան

views-count934 դիտում article-date 12:41 17-07-2023
Արթուր Թովմասյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Արցախում շարունակվող գործընթացների հիմնական նպատակը՝ Արցախի բնակչությանը ԿԱՄԱՎՈՐ տարհանման հասցնելն է: Իսկ դրանով արևմուտքը լուծում է իր համար ամենագլխավոր հարցը՝ Արցախից ՌԴ-ը խաղաղապահների դուրսբերումը և ՌԴ-ի և Իրանի դեմ նոր ճակատ (плацдарм) ու պայքարի փուլ ստեղծելը:

Ասեմ ավելին, դա չի բխում ո՛չ Արցախի և առավել ևս Հայաստանի շահերից, իսկ որպես փաստ բերեմ մեր հայ Ազգի լավագույն զավակներից մեկի՝ Ավոյի խոսքերը. «Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը», նենց, որ խելքի եկեք...»։

Նմանատիպ նյութեր