Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Ուգոչուկվու Իվուն կարիերան կշարունակի Ռուսաստանում
«Ուրարտուի» և Հայաստանի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն հեռացավ թիմից։
Ակումբը համաձայնեցրել է Իվուի տեղափոխությունը Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Կազանի «Ռուբինի» կազմում։ 23-ամյա ֆուտբոլիստը «Ուրարտուում» էր 2020 թվականի օգոստոսից։
Նա երևանյան թիմի կազմում 3 մրցաշրջան անցկացրեց՝ մասնակցելով 97 պաշտոնական հանդիպման և խփելով 8 գոլ, իսկ 2022/23 մրցաշրջանում թիմի հետ դարձավ Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր։
Նիգերացի կիսապաշտպանն այս տարի հրավիրվեց նաև Հայաստանի ազգային հավաքական ու այնտեղ իր նորամուտը նշեց ՈւԵՖԱ-ի ԵՎՐՈ 2024-ի ընտրական փուլի՝ Թուրքիայի դեմ խաղում։
Հիշեցնենք, որ Իվուն Հայաստաի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն է։