211652_close_icon
views-count706 դիտում article-date 11:52 15-07-2023

Այս պահին «ՀայաՔվե»-ին միացել է 25 հազար մարդ. Ավետիք Չալաբյան

Այս պահի դրությամբ՝ «ՀայաՔվե»-ին միացել է 25 հազար մարդ, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

«Երևանում միացել է 14 հազար 915 քաղաքացի, մարզերում` 9 հազար 630 քաղաքացի, էլեկտրոնային ստորագրությամբ միացել է 455 մարդ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:

Նա արդյունքը հրաշալի է համարում. անհրաժեշտ նվազագույնի կեսն արդեն կարողացել են մոբիլիզացնել:

«Սիրելինե՛րս, կանգ մի առեք, գտեք ձեզ նման ևս մեկ մարդ, որը դեռ չի մասնակցել, խոսեք այդ մարդու հետ, ձեռքից բռնեք ու տարեք քվեարկության տեղամաս, մենք պետք է կրկնապատկենք մասնակիցների թիվը»,- նշեց Չալաբյանը:

Նմանատիպ նյութեր