976 դիտում
21:12 18-05-2023
«Այս իրավիճակի ամենանորմալ հանգուցալուծումը կլիներ այն, որ Աշոտ Փաշինյանն իր դիմումը հետ կանչեր»․ Ավետիք Չալաբյան. aravot.am
«Եթե հետեւել եք վերջին երկու տարիների իրադարձություններին, գործող իշխանությունները պարբերաբար փորձում են չարաշահել իրավապահ համակարգի լծակները եւ դրա միջոցով թիրախավորել սեփական քաղաքական հակառակորդներին։ Սա հերթական դեպքն է»,- Երեւան քաղաքի քննչական վարչության շենքի մոտ լրագրողներին ասաց «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը։ Նշենք, որ քննչական վարչությունում իրականացվում է զոհված զինծառայողի ծնող Գայանե Հակոբյանի եւ Աշոտ Փաշինյանի առերեսումը։
«Առերեւույթ հանցագործության որեւէ միտում չի եղել, այսինքն՝ չի եղել բռնության կիրառում, չի եղել մարդու նկատմամբ հարկադրանք։ Մարդը իր կամքով նստել է մեքենա, մեքենան տեղից շարժվել է, նա դուռը բացել դուրս է եկել մեքենայից։ Եվ այդ ամենը ներկայացվում է այնպես, կարծես իրեն փորձում են առեւանգել։ Առեւանգումը բռնության կիրառում է ենթադրում, այստեղ ակնհայտ է, որ ուրեւէ բռնության կիրառում անձի նկատմամբ չի եղել։ Այս իրավիճակի ամենանորմալ հանգուցալուծումը կլիներ այն, որ Աշոտ Փաշինյանը իր դիմումը պարզապես հետ կանչեր, հասկանար, որ տվյալ դեպքում ինքը գործ ունի կնոջ հետ, որը վշտի մեջ է, որդի է կորցրել, ընդ որում, հերոս որդի։ Եվ եթե նույնիսկ այդ կնոջ կողմից կա մի գործողություն , որը սովորական սահմաններից դուրս է գալիս, դրան պետք է վերաբերվել մարդկայնորեն։ Ես անկեղծ հույս ունեմ, որ Աշոտ Փաշինյանը հենց այդպես էլ կվարվի, այսինքն՝ կասի, որ եղել է ինչ-որ միջադեպ, բայց դրա մեջ չկա առեւանգման որեւէ դիտավորություն»,- ասաց Չալաբյանը։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
919 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
787 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
808 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը