907 դիտում
09:08 14-07-2023
Երբ է մեկնարկելու Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարության երեկվա նիստում վերջնականապես հաստատվեց, որ Երեւանի ավագանու հերթական ընտրությունը կկայանա սեպտեմբերի 17-ին։ Այսպիսով, հերթական ընտրությունների քարոզարշավը մեկնարկելու է օգոստոսի 23-ից։ Հայտնի է, որ այս քարոզարշավին լծվելու է ՔՊ ողջ կազմը, եւ խմբակցության պատգամավորներին եւս «բերման են ենթարկելու»՝ դրան մասնակցելու եւ իրենց թեկնածուի քարոզն անելու համար։
Այսպիսով, այս պահի դրությամբ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը դեռ չեն հայտարարել ընտրություններին մասնակցելու որոշման մասին։ «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Մանե Թանդիլյանն է, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը կգլխավորի Դավիթ Խաժակյանը։ Ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել են նաեւ գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, երգահան Ռուբեն Հախվերդյանը, փաստաբան Նորայր Նորիկյանը, Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար, ուրբանիստ Վիկտոր Մնացականյանը։
Հավելենք, որ Երեւանի ավագանու վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2018-ի սեպտեմբերի 23-ին, ավագանին իր լիազորությունները ստանձնել է 2018-ի հոկտեմբերի 10-ին. այդ լիազորությունների ժամկետը լրանում է այս տարվա հոկտեմբերի 10-ին: Օրենքի դրույթներից ելնելով՝ Երեւանի ավագանու հերթական ընտրությունները նշանակվեցին սեպտեմբերի 17-ին»:
Մանրամասն թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
4427 դիտում
11:04 21-04-2017
Այսօրվանից մեկնարկում է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը. այն կավարտվի մայիսի 12-ին
3223 դիտում
11:12 10-09-2018
Մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը
Այս բաժնից
460 դիտում
08:25 12-09-2024
Ինչ է քննարկել Բագրատ Սրբազանը ընդդիմադիր խմբակցություների հետ հանդիպմանը. «Ժողովուրդ»
406 դիտում
08:05 12-09-2024
Հայաստանում կան քաղբանտարկյալներ եւ քաղհալածյալներ. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»
502 դիտում
07:45 12-09-2024
10 հազար դրամանոց սրբապղծություն՝ ընդդեմ հայ առաքելական եկեղեցու. «Ժողովուրդ»