3433 դիտում
11:12 10-09-2018
Մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը
Մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը, որը կշարունակվի մինչև սեպտեմբերի 21-ը: Առաջիկա 11 օրերի ընթացքում Երևանի ավագանու ընտրությունների մասնակից քաղաքական ուժերը երևանցիներին կներկայացնեն իրենց նախընտրական ծրագրերը, հանդես կգան Երևանի խնդիրներին լուծում տալու սեփական տեսլականով:
Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/946585.html]Արմենպրես[/url]»-ը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ: Երևանի ավագանու ընտրությունների մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել են «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», ՀՅԴ, «Հայք», «Երկիր ծիրանի», «Ռեֆորմիստների», «Ժողովրդավարական ուղի», «Օրինաց երկիր» կուսակցությունները, «Իմ քայլը», «Երևանցիներ», «Երևանի հանրություն», «Լույս» դաշինքները:
«Ժառանգություն» կուսակցությունը քարոզարշավի մեկնարկը կազդարարի Շառլ Ազնավուրի անվան հրապարակից: Քարոզարշավի մեկնարկը կուղեկցվի բացօթյա ասուլիսով: «Ժառանգության» համամասնական ցուցակը գլխավորում է Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Լույս» դաշինքը քարոզարշավի մեկնարկը կտա «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում՝ ներկայացնելով նախընտրական ծրագիրը: Դաշինքի քաղաքապետի թեկնածուն Արտակ Զեյնալյանն է:
«Իմ քայլը» դաշինքը քարոզարշավը կսկսի Էրեբունի վարչական շրջանից: Դաշինքի ավագանու համամասնական ցուցակի ներկայացուցիչներն օրվա ընթացքում բակային հանդիպումներ կունենան, իսկ երեկոյան Էրեբունի վարչական շրջանի հրապարակում օրը կեզրափակեն հանրահավաքով: «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածուն Հայկ Մարությանն է:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի մեկնարկը կտա Նուբարաշեն համայնքում: Կուսակցության քաղաքապետի թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է:
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը Երևանի 2018 թվականի ավագանու արտահերթ ընտրությունների իր քարոզարշավի մեկնարկը պաշտոնապես կազդարարի սեպտեմբերի 10-ին, ժամը՝ 18:00-ին, Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտից: Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Միքայել Մանուկյանը:
«Երևանի հանրություն» դաշինքը քարոզարշավը կմեկնարկի ասուլիսով: «Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքի ծրագրային հիմնադրույթների և մեկնարկող քարոզարշավի մասին» թեմայով հրավիրված ասուլիսին կխոսեն դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Անահիտ Թարխանյանը, Արամ Գրիգորյանը և Արմեն Հովհաննիսյանը:
«Հայք» կուսակցությունը քարոզարշավը սկսելու է Երևանի տարբեր հատվածներում նախընտրական բուկլետներ բաժանելով: Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Գևորգ Հովսեփյանը:
«Ռեֆորմիստների» կուսակցությունը քարոզարշավի մեկնարկը կտա համակիրների հավաքով, որում ելույթ կունենա կուսակցության նախագահ Վահան Բաբայանը: Կուսակցության քաղաքապետի թեկնածուն Արտակ Ավետյանն է:
«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը դեռևս որոշում չունի, թե ինչպես են տալու քարոզարշավի մեկնարկը: Կուսակցությունը նախատեսում է քարոզարշավն անցկացնել բակային հանդիպումներով: Կուսակցության քաղաքապետի թեկնածուն Մանուել Գասպարյանն է:
«Օրինաց երկիր» կուսակցությունը դեռևս չի հայտնել, թե ինչպես են տալու քարոզարշավի մեկնարկը: Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Մհեր Շահգելդյանը:
«Երկիր ծիրանի» կուսակցությունը ևս չի հայտնել, թե ինչպես են տալու քարոզարշավի մեկնարկը: «Երկիր ծիրանի» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Զարուհի Փոստանջյանը:
Քարոզարշավի մեկնարկի միջոցառման մասին որոշում դեռևս չի կայացրել նաև «Երևանցիներ» դաշինքը: Դաշինքի քաղաքապետի թեկնածուն Արարատ Զուրաբյանն է:
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին:
Նմանատիպ նյութեր
3926 դիտում
10:22 02-11-2018
ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ից. ԿԸՀ-ն հաստատեց ժամանակացույցը
Այս բաժնից
775 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
646 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
445 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը