856 դիտում
10:27 04-05-2023
Երևանն ու Բաքուն շարունակում են բանակցել Վաշինգտոնում․ ինչ հույսեր և սպասումներ են առկա գործընթացից․ «Ամերիկյաի ձայն»
Վաշինգտոնում ընթանում են հայ-ադրբեջանական բանակցությունները, որոնք շարունակվել են նաև այսօր: Որոշ աղբյուրների համաձայն, դրանք կամփոփվեն այսօր՝ մայիսի 4-ին, որի ձևաչափի մասին դեռևս չկա վերջնական տեղեկատվություն: Գրում է «Ամերիկայի ձայնը»։
Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռոբերտ Ցեկուտան մեծ հույսեր է կապում այս բանակցությունների հետ:
«Երկար ժամանակ հույսեր կային այս գործընթացում ԱՄՆ պետքարտուղարի անձնական ներգրավվածության վերաբերյալ, ինչը պետքարտուղար Բլինքենն իրականցրեց և իրականացնում է հենց այս պահին: Ուստի գտնում եմ, որ այս բանակցությունները կարող են առաջ շարժվել, և հսկայական նշանակություն ունենան ոչ միայն տարածաշրջանի, այլև Եվրոպայի համար: Սա իսկապես շատ կարևոր է»,- ասում է նա:
Նախկին դիվանագետը կարևորում է, որ ձեռք բերված համաձայնությունները ընդունելի լինեն ինչպես Բաքվի, այնպես էլ Երևանի համար:
«Կարևոր կետերից մեկն այն է, որ երկու երկրներում էլ մարդիկ իրենց զգան ապահով և անվտանգ: Խոսքը Ադրբեջանի և Հայաստանի միջև 30 տարուց ավել հակամարտության մասին է։ Խաղաղության համաձայնագիրը կարևոր և վճռորոշ քայլ է, բայց իրականում խաղաղություն հաստատելու համար մի փոքր ավելին կպահանջվի: Երկու կողմերի միջև վստահություն ձևավորելու համար անհրաժեշտ է ժամանակ»,- ասում է նա:
Իր հերթին վերլուծաբան Փոլ Գոբլը լավատեսորեն է տրամադրված բանակցային գործընթացի վերաբերյալ, քանի որ, ըստ նրա, այն ընթանում է երկկողմանի, այլ ոչ թե այլ ձևաչափով: Ամենակարևորն այն է, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը պատրաստ են օգտագործել իրենց բոլոր հնարավորությունները՝ նպաստելու Բաքվի և Երևանի միջև շարունակվող երկկողմանի երկխոսությանը, պնդում է Գոբլը:
«ԵՄ-ի և Միացյալ Նահանգների վերջին ժամանակների աճող միջամտության շնորհիվ գործընթացը շեղվում է արտաքին ուժերի, մասնավորապես՝ ռուսների կողմից՝ բանակցային գործընթացի արդյուքները թելադրելու հնարավորությունից: Այսպիսով, եթե այս հակամարտությունը կարգավորվի, ապա դա տեղի կունենա բացառապես ադրբեջանցիների և հայերի միջև երկխոսության շնորհիվ: Եվ դա այն է, ինչ տեղի է ունենում այժմ Վաշինգտոնում, որը դրական քայլ է առաջ»,- պնդում է Գոբլը:
Ռոբերտ Ցեկուտան էլ իր հերթին շեշտում է՝ սա մեծ հույսերի շրջան է, երբ ԱՄՆ-ը ակտիվորեն ներգրավվել է գործընթացում, սակայն չափազանց կարևոր է, ըստ նրա, որ հայերն ու ադրբեջանցիները ցուցաբերեն խաղաղությանը հասնելու հանձնառություն: Տապալումը կարող է ունենալ ծանր հետևանքեր, ընդգծում է նախկին դեսպանը՝ հույս հայտնելով, որ կողմերը կօգտվեն ընձեռված հնարավորությունից:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
841 դիտում
11:30 13-07-2023
Երևանն ու Բաքուն Վաշինգտոնում բանակցությունների ժամանակ նեղացրել են չլուծված հարցերի շրջանակը․ Մեթյու Միլլեր
1252 դիտում
08:17 02-11-2023
Ծանր վիճակ ջերմոցային տնտեսություններում. ի՞նչ բացասական սպասումներ են առկա. «Փաստ»
Այս բաժնից
1051 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1030 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
949 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր