211652_close_icon
views-count1462 դիտում article-date 10:43 13-07-2023

Ուիմբլդոնի տղամարդկանց կիսաեզրափակչում իտալացի Յանիկ Սինները կխաղա սերբ Նովակ Ջոկովիչըի հետ, իսկ իսպանացի Կարլոս Ալկարասը՝ ռուս Դանիել Մեդվեդևի հետ

Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի 4 մրցաշարերից մեկի՝ Ուիմբլդոնի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչ զույգերը հայտնի են:

Կիսաեզրափակիչ առաջին զույգում կմրցեն Իտալիայից Յանիկ Սինները և սերբ Նովակ Ջոկովիչը: Յանիկը վարկանիշային աղյուսակում 8-րդն է, Ջոկովիչը՝ 2-րդը: Թենիսիստները ընդհանուր առմամբ միմյանց հետ խաղաղել են 2 անգամ, 2 անգամն էլ հաղթել է Ջոկովիչը:

Կիսաեզրափակիչ մյուս խաղում իսպանացի Կարլոս Ալկարասը կխաղա ռուս Դանիել Մեդվեդևի հետ: Ալկարասն այս պահին վարկանիշային աղյուսակի առաջատարն է, իսկ ռուս թենիսիստը 3-րդն է: Այս երկուսը միմյանց հետ խաղացել են 2 անգամ: Յուրաքանչյուր թենիսիստ հաղթել է 1-ական անգամ:

Կիսաեզրափակիչ 2 խաղերը կմեկնարկեն այսօր, Երևանի ժամանակով 16:00-ին: 

Նմանատիպ նյութեր