211652_close_icon
views-count487 դիտում article-date 15:57 12-07-2023

Բարեփոխումների տեմպն անհավանական է․ Ուկրաինան շուտով կարող է դառնալ ԵՄ անդամ․ Ուրսուլա ֆոն դեր Լյայեն

Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենն ասել է, որ Ուկրաինան շուտով կարող է դառնալ Եվրամիության անդամ, եթե բարեփոխումները երկրում իրականան այն տեմպերով, որոնք նկատվում են այժմ։

«Ուկրաինայի առաջխաղացման տեմպերն անհավանական են։ Դա ձեռքբերումների վրա հիմնված գործընթաց է, եւ մենք Ուկրաինայի խանդավառության եւ ինտենսիվության հետեւում տեսնում ենք, թե ինչպես է երկիրը գնում դեպի Եվրամիություն»,- չորեքշաբթի ՆԱՏՕ վիլնյուսյան գագաթաժողովում ասել է ֆոն դեր Լյայենը լրագրողներին։ «Ես համոզված եմ, որ եթե նրանք շարունակեն նույն տեմպով, ապա շուտով կհասնեն հաջողության։ Դա անհավանական օրինակ է, թե ինչպես կարելի է արագ հասնել ԵՄ անդամակցության, եթե հետեւում ես անհրաժեշտ պայմաններին»,- նշել է ԵՀ նախագահը։

Նա նշել է, սակայն, որ Ուկրաինան դեռ աճելու տեղ ունի։ Անհրաժեշտ են բարեփոխումներ, առաջին հերթին՝ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում։ Եվ դա շատ ինտենսիվ աշխատանք է»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։

Նմանատիպ նյութեր