ԵՄ-ն հատուկ պատասխանատվություն ունի Ուկրաինայի հանդեպ․ Ֆոն դեր Լյայեն
Եվրամիությունը երկարաժամկետ հեռանկարում «հատուկ պատասխանատվություն» ունի Ուկրաինայի հանդեպ, չորեքշաբթի ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ ներկայացնելով երկրի համար ներդրումային ծրագրերը, հայտնում է Reuters-ը։
«Սա Ուկրաինայի կենսական կարիքների համար է։ Բայց եկեք խոսենք ապագայի մասին: Ես կարծում եմ, որ Եվրամիությունը հատուկ պատասխանատվություն ունի»,- Լոնդոնում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովում ասել է ֆոն դեր Լյայենը։
«Ուկրաինացիները մեզ պատմում են, որ երբ նրանք պատկերացնում են իրենց ապագան, նրանք տեսնում են իրենց քաղաքներում ծածանվող Եվրոպայի դրոշը: Եվ ես կասկած չունեմ, որ Ուկրաինան կդառնա մեր միության մի մասը»,- հավելել է նա: