619 դիտում
15:17 12-07-2023
Գերմանական կողմը հետաքրքրված է Արևելյան գործընկերության երկրների հետ համագործակցության խորացմամբ. ԳԴՀ պաշտոնյա
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն ընդունել է ԳԴՀ կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղար Ենս Բրանդենբուրգի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը: Հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Հանդիպման սկզբում Ռաֆայել Գևորգյանը համառոտ ներկայացրել է ՀՀ Կառավարության 2021-2026 թթ․ ծրագիրն ու առաջնահերթությունները և տեղեկացրել, որ Կառավարության տնտեսական քաղաքականությունն ուղղված է գիտելիքահենք, նորարարական տնտեսության զարգացմանը։ Ենս Բրանդենբուրգն իր կողմից նշել է, որ գերմանական կողմը հետաքրքրված է Արևելյան գործընկերության երկրների հետ համագործակցության խորացմամբ։
Այնուհետև զրուցակիցները քննարկել են այն ուղղությունները, որոնք առավել նպատակահարմար են արդյունավետ գործակցության ծավալման և փորձի փոխանակման տեսանկյունից՝ էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացում, վերականգնվող էներգետիկա, կանաչ ջրածնի արտադրություն և տեղափոխում, արևային էներգետիկա և այլն։

Նմանատիպ նյութեր
1658 դիտում
17:30 20-05-2019
Ղազախստանը հետաքրքրված է Հայաստանի հետ տնտեսական կապերի խորացմամբ. նախագահը հանդիպել է Ղազախստանի վարչապետի հետ
1514 դիտում
14:02 30-09-2015
ՀԵԱԽ-ը միջազգային համագործակցության նոր հիմքեր դրեց Արևելյան գործընկերության երկրների համաժողովում
Այս բաժնից
721 դիտում
14:28 25-11-2024
Հայտնի մտավորական գործիչները և գիտության ոլորտի ներկայացուցիչները՝ ընդդեմ քաղաքային տրանսպորտի թանկացման
583 դիտում
14:10 25-11-2024
Կառավարությունը կսուբսիդավորի 2024 թվականին կարկուտի հետևանքով տուժած տնտեսվարողների գյուղատնտեսական վարկերը
1141 դիտում
13:17 25-11-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով, սպասվում է թաց ձյուն