211652_close_icon
views-count1658 դիտում article-date 17:30 20-05-2019

Ղազախստանը հետաքրքրված է Հայաստանի հետ տնտեսական կապերի խորացմամբ. նախագահը հանդիպել է Ղազախստանի վարչապետի հետ

Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինի հետ: Ղազախստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումին մասնակցելու համար և վստահություն հայտնել, որ նման այցելությունները նպաստում են երկրների միջև հարաբերությունների զարգացմանը: «Մեր երկների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ներուժը մեծ է, սակայն այն ամբողջությամբ իրացված չէ: Մեր կողմից կա լիակատար ցանկություն՝ զարգացնելու տնտեսական հարաբերությունները երկկողմ հետաքրություն ներկայացանող բոլոր ոլորտներում»,-ընդգծել է Ասկար Մամինը: Նախագահ Սարգսյանը նշել է, որ ուրախ է երկու բարեկամ երկների միջև տնտեսական փոխգործակցության հեռանկարները քննարկել վարչապետի հետ: Հայաստանի նախագահը և Ղազախստանի վարչապետը համագործակցության համար հեռանկարային են համարել մասնավորապես գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, ենթակառուցվածքների, կրթության և զբոսաշրջության ոլորտները: Վարչապետ Մամինն իր հերթին ասել է, որ հետաքրքրված են նշված և այլ ոլորտներում Հայաստանի հետ լիարժեք համագործակցությամբ և պատրաստ են մանրամասն քննարկել գործակցության բոլոր հնարավորությունները: Վարաչպետ Մամինի խնդրանքով նախագահն անդրադարձել է նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակին:

Նմանատիպ նյութեր