211652_close_icon
views-count454 դիտում article-date 14:51 12-07-2023

Ավինյանն ընդդեմ լրագրողի գործը կլսվի․ «Առավոտ»

Հուլիսի 17-ին, ժ.14.45-ին Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում նշանակվել է Տիգրան Ավինյանն ընդդեմ լրագրող, մեկնաբան Դավիթ Սարգսյանի գործով նիստը: Գրում է «Առավոտը»։

Դատարանի մայիսի 2-ի որոշմամբ հայցադիմումը ընդունվել էր վարույթ:

Նույն օրը որոշում էր կայացվել հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը բավարարել մասնակի: Միջնորդությունը, որը ներկայացրել էր Երեւան քաղաքի քաղաքապետի տեղակալի ներկայացուցիչը, հետեւյալն էր. մինչեւ սույն գործով կայացվելիք դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը 9 միլիոն ՀՀ դրամ գումարի չափով արգելանք դնել պատասխանող «168 ժամ» ՍՊ ընկերությանը պատկանող անշարժ գույքի նկատմամբ եւ նույնքան՝ լրագրողին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա։

Միջնորդությունը՝ «168 ժամ»-ին պատկանող դրամական միջոցների, շարժական գույքերի նկատմամբ արգելանքի կիրառման մասով մերժվել էր, լրագրողի մասով՝ բավարարվել:

Հայցվորի ներկայացուցիչը մայիսի 16-ին եւ մայիսի 17-ին ներկայացրել է միջնորդություն, որով խնդրել է վերացնել պատասխանող Դավիթ Սարգսյանին պատկանող գույքի նկատմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը: Միջնորդությունը դատարանը բավարարել էր:

Նմանատիպ նյութեր