11388 դիտում
09:40 24-12-2019
«Քրեական հեղինակություն» Շալոյի մահափորձի գործով դատախազի միջնորդությունը կլսվի գալիք տարվա հունվարին. Aravot.am
[url=https://www.aravot.am/2019/12/20/1084113/?fbclid=IwAR3XWoL81y-7Ze_45z1KCTTTlsu_fq641xA4NY1BFSMXFNtYQK_75f6gCqU]Aravot.am-[/url]ը գրում է. Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վ.Գրիգորյանը (Նոր Նորքի նստավայր) նախորդ օրը հրապարակեց կարատեի մարզիչ Սամվել Այվազյանի պաշտպաններ Ա. Ծառուկյանի եւ Գ.Հովհաննիսյանի կողմից դատախազ Սարգսյանին բացարկ հայտնելու միջնորդության հիման վրա կայացրած որոշման եզրափակիչ մասը:
Բացարկը մերժվեց «հիմնավոր չէ» պատճառաբանությամբ:
Հիշեցնեմ, որ Ս. Այվազյանը մեղադրվում է «մի խումբ անձանց» եւ Եվգենի Կաչակի հետ քրեական հեղինակություն համարվող Շալիկո Մամիկոնյանի՝ Շալոյի մահափորձը կազմակերպելու համար: Վերջինս իրեն ոչ տուժող, ոչ քրեական հեղինակություն չի համարում, դատարան չի գալիս: Եվգենի Կաչակը երկար տարիներ ծառայել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ նշանակության ջոկատում, ՀՀ ոստիկանության զորքերում, որպես դիպուկահար, ինչի մասին քաջատեղյակ է եղել Սամվել Այվազյանը, քանի որ նախկինում միասին աշխատել են Ղազախստանի Հանրապետությունում՝ Ալմա Աթա քաղաքի «Եվրոպոլիս» ընկերությունում՝ որպես թիկնապահ:
Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2019/12/20/1084113/?fbclid=IwAR3XWoL81y-7Ze_45z1KCTTTlsu_fq641xA4NY1BFSMXFNtYQK_75f6gCqU]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
1096 դիտում
20:58 04-02-2015
Դատարանում կլսվի Արգիշտի Կիվիրյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին հայցը
Այս բաժնից
742 դիտում
22:09 01-05-2024
Այսօր գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
883 դիտում
21:50 01-05-2024
Երևանի և Կոտայքի մարզի որոշ հասցեներում ջուր չի լինի