211652_close_icon
views-count985 դիտում article-date 09:45 12-07-2023

Արմեն Գրիգորյանն ԱՄՆ-ում հանդիպել է Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լորա Կուպերի հետ

Հուլիսի 11-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ԱՄՆ-ում հանդիպել է Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լորա Կուպերի հետ: Այս մասին հայտնել է ԱԽ գրասենյակը։

«Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան կրթական ծրագրերի իրականացումը, ՀՀ Զինված ուժերի բարեփոխումների գործընթացը: Վերջինիս համատեքստում Ա. Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ Զինված ուժերի ժողովրդավարական կառավարմանն ուղղված ՀՀ ջանքերը:

Կողմերը նաև անդրադարձել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության այլ հարցերի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր