211652_close_icon
views-count34345 դիտում article-date 21:41 11-07-2023

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են ՎԱԶ-2121, Mitsubishi և Opel մակնիշի ավտոմեքենաները. օպերատիվ են գործել Սևանի հիվանդանոցի բժիշկներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:25-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 26 կմ հատվածում բախվել են ՎԱԶ-2121, Mitsubishi  և Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն 1 հոգի օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից տեղում բուժօգնություն է ստացել, բայց հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց: 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի և դասակի հրամանատար Գրիգոր Ալեքսանյանի գլխավորությամբ:

Տեղում ծառայություն են կատարել նույն դասակի ավագ պարեկ Մհեր Սիմոնյանն ու կրտսեր պարեկ Երվանդ Մանուկյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում:

Լուսանկարները՝ Սեւակ Սահակյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+

Նմանատիպ նյութեր