2446 դիտում
15:51 11-07-2023
ՀՀ ՆԳ նախարարը հանդիպել է փաստաբանների հետ․ ընդունվել է համատեղ հայտարարություն
Հուլիսի 11-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանին, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Գևորգ Մկրտչյանին և ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանին։ Հանդիպմանը ներկա էին ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վաղինակ Մարտիրոսյանը։ Հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։
Հանդիպման ավարտին ընդունվել է համատեղ հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև.
«Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը, քննարկելով Ոստիկանության Երևան քաղաքի Էրեբունու և Կենտրոնական բաժիններում 2023 թ. փետրվարին և հունիսին արձանագրված ոստիկանների և փաստաբանների հետ կապված միջադեպերը, հայտարարում են՝
1․ Կողմերը կարևորում են փաստաբանության և ոստիկանության ինստիտուտների դերակատարումը Հայաստանի իրավական համակարգում.
2․ Կողմերը անընդունելի են համարում բռնությունների ցանկացած դրսևորում.
3․ Ներքին գործերի նախարարությունը ծառայողական քննությունների արդյունքներով իր գնահատականը տվել է Էրեբունու բաժնում տեղի ունեցած միջադեպին, իսկ Կենտրոնական բաժնում տեղի ունեցած միջադեպը գտնվում է ծառայողական քննության ընթացքում.
4․ Ներքին գործերի նախարարությունը հավաստիացնում է, որ միջադեպերին ներգրավված ոստիկանության ծառայողների արարքներին կտրվի պատշաճ իրավական գնահատական՝ ապահովելով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ուսումնասիրություն.
5․ Ներքին գործերի նախարարությունը և Փաստաբանների պալատը կստեղծեն ոստիկանության ծառայողներից և փաստաբաններից կազմված հանձնախումբ՝ նման իրավիճակներում օպերատիվ արձագանքելու, փոխադարձ քննարկումներ, վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու, ինչպես նաև ոստիկանության ծառայողների և փաստաբանների վարքագծի հետ կապված հարցերը քննարկելու նպատակով:
6․ Ներքին գործերի նախարարությունը և Փաստաբանների պալատը մոտ օրերս կստորագրեն համագործակցության հուշագիր»։

Նմանատիպ նյութեր
1670 դիտում
12:33 24-01-2014
ՀՀ փաստաբանների պալատը ծրագրում է հեռավար ուսուցում կազմակերպել մարզերի փաստաբանների հետ
1768 դիտում
09:47 18-04-2015
Փաստաբանների նոր ակումբը կարող է պառակտե՞լ փաստաբանների պալատը. Ժողովուրդ
2036 դիտում
20:04 04-05-2015
ՀՀ փաստաբանների պալատը կընդունի Մոսկվայի փաստաբանների պալատի պատվիրակությանը
Այս բաժնից
4486 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
802 դիտում
21:05 23-11-2024
ԱԺ պատվիրակությունը, Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ, մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
805 դիտում
20:42 23-11-2024
Արևմտյան Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան»-ի հետ համադրելը քաղաքական ինքնասպանություն է. Լիլիթ Գալստյան