ԱԺ-ն դադարեցրեց Թագուհի Թովմասյանի՝ հանձնաժողովի նախագահի լիազորությունները
ԱԺ-ն համապատասխան որոշմամբ դադարեցրեց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի լիազորությունները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փակ գաղտնի քվեարկությանը ԱԺ 107 պատգամավորներից մասնակցեց 64 պատգամավոր, որոնցից կողմ՝ 62, դեմ՝ 1, իսկ 1 քվեաթերթիկ համարվեց անվավեր:
Նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը: Ընդդիմադիր պատգամավորները չմասնակցեցին հարցի քննարկմանը։ Հովիկ Աղազարյանի կուսակիցներն էլ զեկուցողին հարցեր չտվեցին և ելույթներ չունեցան: «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում այս որոշման նախագիծը համարեց հիմնազուրկ, որևէ փաստարկ չունեցող: