211652_close_icon

ԵԿՄ-ն դադարեցրեց վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները

views-count18651 դիտում article-date 19:22 24-06-2018
Քիչ առաջ Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) վարչությունը հրավիրած նիստում որոշում ընդունեց լիազորություններից զրկել ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանին: Այս մասին դռնփակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ԵԿՄ վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանը, որը ներկայացրեց նաև նիստում ընդունված հայտարարությունը: «ՀՀ ԵԿՄ վարչությունը, հանգամանալից քննարկելով վերջին իրադարձությունները՝ - խստիվ դատապարտում է կատարված, ինչպես նաև երկրում տեղի ունեցող ցանկացած անթույլատրելի արարք, - կասեցնում է ԵԿՄ վարչության նախագահի լիազորությունները, - վարչությունը հանձնարարում է փոխնախագահներին և անդամներին՝ ստեղծել նախաձեռնող խումբ, ողջամիտ ժամկետում կազմակերպել վարչության նիստ՝ համագումար հրավիրելու համար»,- ասված է հայտարարությունում:

Նմանատիպ նյութեր