ՀՀ ԱԽ քարտուղարը և ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի պաշտոնյան մտքեր են փոխանակել երկրների միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնման և խորացման մասին
Հուլիսի 10-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի արտահանման կառավարման գծով քարտուղարի օգնական Թեա Քենդլերին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնման և խորացման, փոխգործակցության խթանման ու ամրապնդման հնարավորությունների շուրջ, մասնավորապես՝ երկկողմ առևտրային ներդրումների, գործարար միջավայրի բարելավման համատեքստում:
Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: