Տեղատարափ անձրևներ՝ Չինաստանի հարավում․ գրանցվել է 9 զոհ
Չինաստանի հարավային մասում գտնվող Գուանդուն նահանգում տեղետարափ անձրևներից առաջացած սողանքների և ջրհեղեղի հետևանքով զոհվել է 9 մարդ, ևս 10֊ը վիրավոր են, մի քանիսը՝ անհետ կորած։ Այս մասին հայտնել է «Սինխուա» գործակալությունը։
Տեղատարափ անձրևներ են գրանցվել նաև հարավային Գուանսի Չժուանի ինքնավար շրջանում։ Հզոր տեղումներից այդ շրջանում ավելի քան 96 հազար մարդ է տուժել, ավերվել է 70 տուն, ևս 1,7 հազարը՝ վնասվել։