Գերմանիան մտադիր է պնդել, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցումը հետաձգվի
Գերմանիան մտադիր է պնդել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցման հետաձգումը՝ զգուշանալով, որ այս քայլը կարող է դաշինքին բերել Ռուսաստանի հետ պատերազմին, գրում է բրիտանական The Telegraph պարբերականը։
Հյուսիսատլանտյան դաշինքի աղբյուրը տեղեկացրել է, որ Բեռլինը կօգտվի հաջորդ շաբաթ Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի ամենամյա գագաթնաժողովից, որպեսզի մյուսներին կոչ անի կենտրոնանալ անվտանգության երաշխիքների և ոչ թե անդամակցության առաջարկների վրա, որպեսզի օգնեն Ուկրաինային պաշտպանվել անդամ չլինելու պայմաններում։
«Բեռլինը զուսպ է վերաբերվում անհապաղ անդամակցության առաջարկի հեռանկարին,- The Telegraph-ին է տեղեկացրել աղբյուրը։- Նրան գործընթաց և ժամանակ է անհրաժեշտ երաշխիքների ստեղծման համար, որոնք, ըստ էության, կարգելափակեն անդամությունը։ Բեռլինը չի ուզում, որ Վլադիմիր Պուտինն առաջիկայում թեստավորի 5-րդ հոդվածը»։
ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի համաձայն, արտաքին ագրեսորի հարձակմանը ենթարկված յուրաքանչյուր անդամ պետություն իրավունք ունի դաշնակիցներից ռազմական միջամտություն պահանջել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը վաղաժամ է՝ միաժամանակ նշելով, որ դաշինքում այս հարցի վերաբերյալ միաբանություն չկա։