211652_close_icon

Արցախում վերականգնվել է գազամատակարարումը

views-count1093 դիտում article-date 11:34 09-07-2023
Հուլիսի 8-ի երեկոյան Հայաստանից Արցախ գազամատակարարման վերականգնման արդյունքում կուտակված գազը սկզբում մատակարարվել է միայն ավտոգազալցակայաններին՝ խուսափելու համար լրացուցիչ անվտանգային ռիսկեր առաջացնելուց: Հայտնում է «Արցախգազ» ՓԲԸ-ն:

«Այժմ «Արցախգազ» ՓԲԸ աշխատակիցները կատարում են լրացուցիչ տեխնիկական աշխատանքներ՝ բոլոր բաժանորդներին գազի մատակարարման համար համակարգը նախապատրաստելու նպատակով:

Այդ առումով հորդորում ենք բոլոր բաժանորդներին նախազգուշական միջոցներ ձեռնարկել տեղերում, համոզվել, որ գազօգտագործման կետերը անվտանգ են, հեղուկ գազի բալոնները որևէ կերպ միացված չեն գազամատակարարման համակարգին և մնացած բոլոր պայմաններն ապահովված են գազօգտագործման համար:

Նախապատրաստական աշխատանքներին զուգահեռ՝ «Արցախգազ» ՓԲԸ-ն այսօր սկսել է աստիճանաբար վերականգնել բոլոր բաժանորդների գազամատակարարումը: Մեր հայրենակիցներին խնդրում ենք զգոնությամբ ու համբերությամբ զինվել՝ խուսափելու որևէ դժբախտ պատահարից»,- ասվում է հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր