Վերականգնվել է Հայաստանի գազամատակարարումը
Այսօր՝ օգոստոսի 4-ին, ժամը 18:38-ից, վերսկսվել է Հայաստան մուտք գործող բնական գազի մատակարարումը, որը դադարեցվել էր հուլիսի 10-ից «Ղազախ- Սագուրամո» մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու պատճառով:
Այս մասին հայտնում են Գազպրոմ «Արմենիա»-ի հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայությունից:


