211652_close_icon
views-count1961 դիտում article-date 19:48 26-09-2018

Վերականգնվել է Հայաստանի գազամատակարարումը

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 18։40-ից, վերսկսվել է Հայաստան մուտք գործող բնական գազի մատակարարումը, որը դադարեցվել էր սեպտեմբերի 24-ից Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա վերանորոգման և վերականգնողական աշխատանքներ իրականացնելու պատճառով: Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ից մինչև սեպտեմբերի 26-ը գազի մատակարարումը դադարեցվում էր Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա վերանորոգման և վերականգնողական աշխատանքներ իրականացնելու պատճառով:

Նմանատիպ նյութեր