22616 դիտում
14:06 08-07-2023
Նամակ-խնդրանք ՀՀ վարչապետին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ գոնե ժամանակավորապես մի կողմ դրեք ձեր միջև եղած հակասությունները ու ապացուցեք, որ պետությունն ու եկեղեցին միասնական են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մենք՝ հայերս, սիրում ենք ի լուր աշխարհի հաճախ հպարտանալ և ասել, որ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին ազգն ենք։ Ու դարեր շարունակ պետություն-եկեղեցի համագործակցության ընթացքում շահել է ազգը։
Արդեն մի քանի տարի է՝ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների այգու վերջնամասում անավարտ է մնացել Սուրբ Մեսրոպի անվան եկեղեցու կառուցումը։ Ու հիմա տարածքն ամբողջովին վերածվել է աղբավայրի, որտեղ վխտում են առնետները և տիրում է գարշահոտություն։
Բարերարների կողմից եկեղեցին պետք է կառուցվեր, ու Էրեբունի համայնքը ունենալու էր նաև իր «Աստծո դուռը», սակայն եկեղեցու հարևանության ապրող բնակիչները ցավով հայտնում են, որ պատճառը բարերարի մահն է եղել, ինչից հետո շինարարությունը կանգնել է։
Այսօր Էրեբունի համայնքի բազմաթիվ բնակիչների խնդրանքով SHAMSHYAN.com-ը դիմում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին, որպեսզի հետամուտ լինեն և ձեռնարկեն անհրաժեշտ աշխատանքներ եկեղեցու կառուցումը ավարտին հասցնելու համար։
«Հարգելի վարչապետ Ն․ Փաշինյան, հարգելի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ, եկեք եկեղեցու կառուցման հարցում առաջնորդվեք Մեծն Չարենցի «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» խոսքով ու գոնե ժամանակավորապես մի կողմ դրեք ձեր միջև եղած հակասությոյւնները և ողջ հայությանն ապացուցեք, որ եկեղեցի-պետություն համագործակցված աշխատանքը ամուր է ու ոչ մի անջրպետ չկա։ Ուզում եմ հավատալ, որ կարճ ժամանակում եկեղեցու տարածքում, որ անգամ կեղտի ու գարշահոտության պայմաններում մարդիկ մոմ են վառում, կվերացվի աղբն ու կեղտը և մարդիկ կլսեն հայ շինարարների մուրճի ձայնը»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Mediamax.am-ը, շինության անավարտ լինելը չի խանգարում եկեղեցուն գործել մեծ ծավալով։ Տարիներ շարունակ եկեղեցին ունի հավատարիմ այցելուներ, որոնք հարեւանությամբ գտնվող տնակներում յուրաքանչյուր չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին տարբեր դասընթացներ ու ժամերգություններ են անցկացնում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1880 դիտում
11:38 18-09-2014
Նախագահը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին
1110 դիտում
23:13 11-11-2014
Նախագահը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին
Այս բաժնից
763 դիտում
13:53 21-11-2024
Բավարար չէ ասել, որ Նիկոլը «մերկ» է. պետք է հիմնավորել, որ նա «տգեղ» է․ Աշոտյան
1207 դիտում
13:36 21-11-2024
Սրանից հետո մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվությունը, զգուշացնում եմ. Փաշինյան