211652_close_icon
views-count28827 դիտում article-date 12:16 08-07-2023

Արտակարգ դեպք Երևանում. հրշեջների և պարեկների օպերատիվ աշխատանքի արդյունքում աղբամանները մոխրակույտի չվերածվեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զորավար Անդրանիկի և Րաֆֆու փողոցների խաչմերուկում աղբաման է այրվում: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՓԾ Երևանի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ: 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ: 

Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Գուրգեն Գալստյանն ու Սուրեն Հովակիմյանը: 

Հրշեջների օպերատիվ գործողության արդյունքում նախ կանխվել է կրակի տարածումը դեպի կողքի աղբամաններ, ապա մեկուսացվել և մարվել է այն: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Այրվել է աղբամանում եղած աղբը:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+

Նմանատիպ նյութեր