211652_close_icon
views-count943 դիտում article-date 09:57 08-07-2023

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Բահրեյնի դեսպանին

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բահրեյնի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նասեր Մուհամմադ Յուսուֆ Ալ-Բելուշիին (նստավայրը՝ ք. Հռոմ): Այս մասին հայտնել է Գրիգորյանի գրասենյակը։

«Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր առաքելության մեջ: Փոխվարչապետն ընդգծել է, որ երկու երկրների առևտրատնտեսական կապերի զարգացման մեծ ներուժ կա:

Մհեր Գրիգորյանը ներկայացրել է դեսպանին ներդրողների համար Հայաստանի առավելությունները, խոսել տարածաշրջանային ենթակառուցվածքային և էներգետիկ խոշոր ծրագրերում Հայաստանի մասնակցության հնարավորությունների մասին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Բահրեյնի երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավոր ուղղությունները: Կողմերը հայտնել են պատրաստակամություն համատեղ ջանքեր գործադրելու հայ-բահրենյան հարաբերությունների խորացման ուղղությամբ՝ այդ համատեքստում ընդգծելով միջկառավարական հանձնաժողովի ձևավորման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: 

Նմանատիպ նյութեր