1321 դիտում
22:48 16-12-2019
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Լիտվայի դեսպանին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը մաղթել է նրան արգասաբեր աշխատանք իր պատասխանատու պաշտոնին և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր է առավել խորացնել Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ հարաբերությունները: Փոխվարչապետը, նշելով, որ Լիտվան առաջին երկրներից է, որ վավերացրել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ընդգծել է այդ փաստի կարևորությունը մեր երկրի համար և շեշտել, որ համաձայնագիրը ևս նոր հնարավորություններ է ստեղծում համագործակցության ընդլայնման համար:
Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ առավելագույն ջանքերը կներդնի ամենատարբեր ոլորտներում համագործակցության զարգացման համար:
Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ անհրաժեշտ է իրացնել բարձր տեխնոլոգիաների և առևտրատնտեսական ոլորտներում չօգտագործված ներուժը, և մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում փորձի փոխանակման կարևորության մասին:
Նմանատիպ նյութեր
1618 դիտում
16:41 09-02-2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին
1150 դիտում
18:15 17-02-2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Բելառուսի դեսպանին
958 դիտում
09:57 08-07-2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Բահրեյնի դեսպանին
Այս բաժնից
490 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
661 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը
670 դիտում
19:10 23-01-2025
Նախագահն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի պատվիրակությանը