211652_close_icon
views-count760 դիտում article-date 17:26 07-07-2023

Հայաստանն ու Հունգարիան քննարկել են էներգետիկ և տրանսպորտի ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Հունգարիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոյին։ Հայտնում է  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են էներգետիկ և տրանսպորտի ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Կարևորվել է նաև միջտարածաշրջանային համագործակցությունը։

Նմանատիպ նյութեր