211652_close_icon
views-count1476 դիտում article-date 16:09 23-04-2016

Արդարադատության նախարարը Բուլղարիայի իր գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ապրիլի 22-ին Սոֆիայում հանդիպել է Բուլղարիայի Հանրապետության արդարադատության նախարար Եկատերինա Զախարևային: Երկու երկրների արդարադատության կառույցների ղեկավարների զրույցն ընթացել է Բուլղարիայի մայրաքաղաքում կայացած դատական համակարգի անկախության ամրապնդմանը նվիրված համաժողովի թեմաների շրջանակում: Գործընկերները նշել են, որ իրավական ոլորտում համագործակցության խորացման մեծ ներուժ կա և քայլեր պետք է ձեռնարկվեն փոխգործակցությունը խորացնելու և զարգացնելու ուղղությամբ՝ այդ թվում նաև փոխադարձ այցեր կազմակերպելով: [b]ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն [/b]

Նմանատիպ նյութեր