Զորակոչ Ալավերդի քաղաքի Թումանյանի զինկոմիսարիատից. տղաներն ասում էին. «Տրամադրությունս շատ բարձր է, մարտական, մեր հայրենիքի սահմանները պետք է պաշտպանենք». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հուլիսի 3-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Թումանյանի զինկոմիսարիատը մարդաշատ էր:
Զինկոմիսարիատին կից բժշկական հանձնաժողովի վերջին զննությունից հետո տղաները մեկնեցին հանրապետական կենտրոնական զինվորական հավաքակայան, որտեղից էլ արդեն կհամալրեն մեր հաղթանակած զինվորների շարքերը:
Տղաներն ասում էին. «Տրամադրությունս շատ բարձր է, մարտական: Մեր հայրենիքի սահմանները պետք է պաշտպանենք: Մեր հույսով են բոլորը հանգիստ ապրում: Պետք է գնանք, ծառայենք»:
Ծնողներն էլ պատասխանում էին. «Հպարտ ենք, որ գնում եք բանակ: Մեր հույսի ու երազանքի բանակը: Իսկ մենք էլ հպարտանալու ենք իրենցով և, ինչպես միշտ, ի լուր աշխարհի հայտարարելու ենք՝ բանակ ունենք»:
Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի