Ռուսաստանը 10 «Կալիբր» է արձակել Լվովի ուղղությամբ. ուկրաինական ՀՕՊ-ը 7 հրթիռ է խոցել
Ռուսական զորքերը Սև ծովից «Կալիբր» թևավոր հրթիռներով հարվածել են Լվով քաղաքին։ Ուկրաինայի ՀՕՊ ուժերին հաջողվել է ոչնչացնել հակառակորդի 10 հրթիռից 7-ը, հաղորդում է Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։ Հարվածները հասցվել են վերգետնյա կրիչներից ու սուզանավերից, գրում են ռուսական լրատվամիջոցները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական հրթիռային հարձակման հետևանքով Լվովում վնասվել է բնակելի շենք, զոհվել է 4 քաղաքացի, վիրավորվել՝ 9-ը: Այս մասին հուլիսի 6-ին հայտարարել էր երկրի ՆԳ նախարար Իգոր Կլիմենկոն։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսանյութ էր հրապարակել Լվովում ռուսական հարձակումից հետո։
«Լվով. ռուս ահաբեկիչների գիշերային հարվածի հետևանքները, ցավոք, կան վիրավորներ և զոհեր, ցավակցում եմ ընտանիքներին, հակառակորդին անպայման շոշափելի պատասխան կլինի», - ասել էր պետության ղեկավարը։