211652_close_icon
views-count1513 դիտում article-date 13:51 06-07-2023

Արցախի արտգործնախարարը հաստատեց, որ Պուտինին նամակ են ուղարկել և սպասում են պատասխանին

Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ նամակներ ուղարկվում են ոչ միայն Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, այլ նաև տարբեր միջազգային կազմակերպությունների ղեկավարներին։ Այս մասին Երևան-Ստեփանակերտ տեսակամուրջ-ասուլիսի ժամանակ հայտնեց ԱՀ արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը։

Վլադիմիր Պուտինից Ստեփանակերտն ակնկալիքներ ունի։

«Մենք ակնկալում ենք, որ ռուս խաղաղապահները նոյեմբերի 9-ից ստանձնած պարտավորությունների շրջանակներում կգործադրեն բոլոր ջանքերը, որպեսզի վերացնեն Լաչինի միջանցքի արգելափակումը։ Եթե նրանք ջանքեր գործադրած լինեին, երևի մենք այս արգելափակումը չէինք ունենա»,- ասաց նա:

Նախարարի կարծիքով, սակայն, այս պահի դրությամբ Արցախում այլ խաղաղապահ առաքելություն ունենալու հեռանկարն այնքան էլ մեծ չէ։

Արցախի արտգործնախարարն ասաց, որ սպասում են Վլադիմիր Պուտինից պատասխան և հստակ քայլեր։

Նմանատիպ նյութեր